Թուրքիայի ընդդիմության առաջնորդն ի նշան բողոքի հրաժարվում է վճարել էլեկտրաէներգիայի վարձավճարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ չի վճարի իր էլեկտրաէներգիայի վարձերը, քանի դեռ նախագահ Էրդողանը չի հրաժարվել գների վերջին բարձրացումներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Թուրքիայի նախագահի իշխող կուսակցությունը քննադատել է այդ քայլը՝ որակելով որպես սադրանք՝ աճող գնաճի պատճառով աճող դժգոհության ֆոնին:

Reuters-ը գրում է՝ հունվարին Թուրքիայում գնաճը հասել է գրեթե 50 տոկոսի՝ անցյալ տարվա վերջին արժույթի անկումից հետո, որը պայմանավորված էր Էրդողանի ցածր տոկոսադրույքների քաղաքականությամբ, ինչը թանկացրել է ապրուստը թուրքերի համար:

Կառավարությունն ի պատասխան դրան բարձրացրել է նվազագույն աշխատավարձը 50 տոկոսով, բայց նաև բարձրացրել է գազի, էլեկտրաէներգիայի, բենզինի և ճանապարհային վճարները:

«Այսօրվանից ես չեմ վճարի էլեկտրաէներգիայի իմ ոչ մի վճարը, քանի դեռ Էրդողանը չի վերացրել թանկացումները, որոնք ստորագրել էր դեկտեմբերի 31-ին»,- ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Թուրքիայում էլեկտրաէներգիայի սակագինը հունվարի սկզբին բարձրացել է 125 տոկոսով՝ բարձր պահանջարկ ունեցող արդյունաբերական օգտագործողների և մոտ 50 տոկոսով՝ցածր պահանջարկ ունեցող տնային տնտեսությունների համար:

Հայերեն

Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին Պետությունը. Մակրոն

Հասկանալ քաոսը՝ լուսավորելու համար ապագան

Հայտնի է Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է մաքսատուրքային քաղաքականության հետևանքների մասին

Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ. ԱԽ քարտուղար

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են. ՊՆ-ն տեսանյութ է տարածել

Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանտարկյալների  փոխանակում

Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում. արդարադատության փոխնախարար

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Մովսեսյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամ

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը