Թուրքիայում ավելացել է գործազուրկների թիվը
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում ավելացել է գործազուրկների թիվը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1075226.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է երկրում գործազրկության վերաբերյալ տվյալները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 11.2 տոկոսի:
Ընդհանուր գործազուրկների թիվը, 2 հազարով ավելանալով, հասել է 3 մլն 794 հազարի: