Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել «Թալիբան» շարժման ԱԳ նախարար Ամիրհան Մոթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ծրագրում է շարունակել Աֆղանստանի բնակչության համար նախատեսված աջակցությամբ բեռների կազմումը։

Թուրք նախարարը կարևորել է Աֆղանստանում կառավարության ձևավորումը, որտեղ լայնորեն ներկայացված կլինեն երկրի քաղաքական ուժերը, ինչը կդառնա Աֆղանստանում կայունության և խաղաղության երաշխիք։

Միաժամանակ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել Աֆղանստանում ակտիվիստների անհետացման մասին պարբերաբար լինող տեղեկությունների առնչությամբ։

Չավուշօղլուն նշել է Աֆղանստանում աղջիկների կրթության հասանելիության կարևորությունը և հայտարարել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել այն ուսումնական հաստատությունների աշխատանքի վերսկսման հարցի շուրջ, որոնք գտնվում են Թուրքիայի կրթական հիմնադրամի հաշվեկշռում։

Չավուշօղլուն և Մութթաքին անդրադարձել են նաև Աֆղանստանում, այդ թվում՝ Քաբուլում, Թուրքիայի և Կատարի համատեղ ջանքերով օդանավակայանների շահագործման շուրջ բանակցությունների թեմային։

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա