Փեսան հարսանիքի օրը արգելափակվել էր վերելակում. օգնության են հասել փրկարարները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարար ծառայության աշխատակիցները օգնության են հասել իր հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը՝ ամփոփելով 911 ծառայության ստացված զանգերը:

«Հարսանիքի օրը, հարսի տուն բարձրանալիս փեսան վերելակում արգելափակվել էր, մեր փրկարարները օգնել են, որ նա շուտ հասնի հարսնացուին: Լինում է՝ զանգահարում են 911 ծառայություն և լեզվի ուղղագրության հետ կապված հարցեր են տալիս: Մի դեպքում էլ քաղաքացին զանգել էր անգլերենով ահազանգ էր փոխանցում, երբ աշխատակիցը հասցեն վերաճշտում է, զանգահարող քաղաքացին շրջվում է ու կողքը գտնվող անձին հայերենով հարցնում է, թե որ թաղամասն է: Երբ օպերատորը հարցնում է, եթե հայերեն գիտի, ապա ինչու է անգլերեն խոսում, ասում է՝ ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ»,-ասաց Արսեն Մկրտչյանը:

Ամանորին մի կին էլ զանգահարել էր 911 ծառայություն և խնդրել էր իր երեխայի հետ մեկը խոսեր Ձմեռ պապիկի անունից:

Հայերեն

Հայաստանի Հանրապետությունում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ, դրանք արտառոց չեն. ՊՆ խոսնակ

Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի

Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին Պետությունը. Մակրոն

Հասկանալ քաոսը՝ լուսավորելու համար ապագան

Հայտնի է Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է մաքսատուրքային քաղաքականության հետևանքների մասին

Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ. ԱԽ քարտուղար

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են. ՊՆ-ն տեսանյութ է տարածել

Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանտարկյալների  փոխանակում

Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում. արդարադատության փոխնախարար