Հասարակական

Անդրեյ Ռուդենկոն և Տոյվո Կլաարը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Անդրեյ Ռուդենկոն և Տոյվո Կլաարը քննարկել են  ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների ներկա իրավիճակը՝ հաջորդ 56-րդ փուլի նախօրեին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում