Հարավային Կորեան միացավ Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունում ուժի մեջ Է մտել Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերության (ՏՀՏԳ) համաձայնագիրը: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել Է երկրի կառավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ այդ քայլի շնորհիվ Հարավային Կորեան նոր շուկաներ մուտքի հնարավոություն կստանա ոչ միայն այնպիսի հանգուցային ճյուղերում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինությունը եւ մետաղագործությունը, այլեւ ծառայությունների ոլորտը, ներառյալ առցանց խաղերը, տեսա- եւ լսաարտադրանքը: «Կորեայի Հանրապետության համար, որի տնտեսությունն զգալի չափով հենվում Է արտահանման վրա, դա նշանակում Է շուկաների զգալի բազմազանացում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Երկրի կառավարությունն ավելի վաղ ավարտել Է նախապատրաստական ընթացակարգերը ՏՀՏԳ-ի անարգել իրականացման համար՝ ուղղումներ մտցնելով համապատասխան օրենքներում: Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին համաձանագիրը վավերացվել Է Ազգային ժողովի (խորհրդարանի) կողմից: Չինաստանը եւ 14 այլ երկրներ ՏՀՏԳ-ի ստեղծման շուրջ համաձայնության են հասել Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ամենամյա գագաթնաժողովի հարթակներում 200 թվականի նոյեմբերի 15-ին:

Առեւտրական համաձայնագրին մասնակցում են 15 պետություններ՝ Բրունեյը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թաիլանդը, Վիետնամը, Հարավային Կորեան, Ավստրալիան, Չինաստանը, Ճապոնիան եւ Նոր Զելանդիան: Դրանց Է բաժին ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեկ երրորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

Հունաստանի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել

ՀՀ-ի սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Դատախազություն

Վստահ չեմ, որ Երևանի բնակիչների մեծ մասն ուզում է այսօր վճարել 100 դրամ, բայց 3 տարի հետո ունենալ ջարդված «Գազել»-ներ. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը

Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ

Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները

ԶՊՄԿ-ն հանցագործության մասին երեք հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին

ՄՊՀ-ի կայքում հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին

Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը