Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նախագահի պաշտոնում իր թեկնածության շուրջ քննարկումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը վաղ է համարում անդրադառնալ նախագահի թեկնածուի շուրջ խոսակցություններին, քանի որ դեռևս չկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատուրյանը նշեց, որ այդ խոսակցությունները պետք է տեղի ունենան փետրվարի 1-ին, երբ կլինի ԱԺ նախագահի որոշումը:

«Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք: Նաև դեռևս մարդը (ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան –խմբ.) հնարավորություն ունի դիմումը հետ վերցնելու»,- ասաց Խաչատուրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նրա թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում:

Հարցին՝ թե ինչպես է վերաբերվում շրջանառվող լուրերին, որ նա է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, Խաչատուրյանը պատասխանեց.

«Տեսականորեն պետք է շրջանառվեր, հաշվի առնելով այն բոլոր չափանիշները, որ ես ունեմ՝ 40 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, կարելի էր ենթադրել, որ ես կարող եմ այդ ցուցակում հայտնվել, հաշվի առնելով նաև այն, որ այսօրվա Կառավարության, նաև քաղաքական թիմի անդամ եմ»:

Հարցին, թե արդյոք նա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ է, հաշվի առնելով այն, որ Սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է լինի անկուսակցական, Խաչատուրյանը պատասխանեց, որ 2017 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում իր կուսակցական գործունեությունը դադարեցրել է, ուղղակի ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանք է առկա:

Հայերեն English

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից