Գեղարքունիքի մարզում անցած տարի իրականացված միջոցառումների ֆինանսավորումը կազմել է 34 միլիարդ 909 միլիոն 928 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնում ամփոփվել է 2021 թվականի աշխատանքային տարին, որի արդյունքներով Գեղարքունիքի մարզում 2021 թվականին իրականացված միջոցառումների փաստացի ֆինանսավորումը կազմել է 34 միլիարդ 909 միլիոն 928 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության հիման վրա մշակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի 2021 թվականի գործունեության ծրագիրը (ՏԱՊ), եւ նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը կազմել է 57 միլիարդ 127 միլիոն 997 հազար դրամ։ 2021 թվականի գործունեության ծրագրի (ՏԱՊ) հիման վրա կազմվել է 2021 թվականի տարեկան մոնիտորինգի հաշվետվությունը, որի արդյունքում 2021 թվականին բոլոր ոլորտներում իրականացված միջոցառումների ֆինանսավորումը փաստացի կազմել է 34 միլիարդ 909 միլիոն 928 հազար դրամ, որի արդյունքում ստեղծվել է շուրջ 1282 աշխատատեղ: «Նկատելի ներդրումներ են իրականացվել քաղաքաշինության, ճանապարհաշինության, դպրոցաշինության, սուբվենցիոն ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում։ Ներդրումներ իրականացվել են ՀՀ պետական բյուջեի, տեղական բյուջեի, Համաշխարհային բանկի, գերմանական KFW բանկի, միջազգային մի շարք այլ կառույցների կողմից։ Կառուցվել են միջազգային, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ, կրթական, նախակրթական, մշակութային ու առողջապահական հաստատությունների շենքեր, խմելու եւ ոռոգման ջրատարներ, արեւային ֆոտովոլտային կայաններ, գազատարներ, էլեկտարահողրդման գծեր եւ տրանսֆորմատորային ենթակայաններ, արոտների ջրարբիացման համակարգեր, ձեռք է բերվել նոր գյուղտեխնիկա։ Ակնկալում ենք, որ այս տարի եւս լուրջ ձեռքբերումներ կունենանք մեր մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում»,-նշեց Վարդուհի Մնացականյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres