Արցախ

Հեռու չէ այն օրը, որ արցախցի մարզիկները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Հեռու չէ այն օրը, որ արցախցի մարզիկները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին Ստեփանակերտում մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ծանոթացել է մարզադահլիճի պայմաններին, մարզիչներից ու մարզիկներից հետաքրքրվել առկա խնդիրներով:

Նախագահը բարձր է գնահատել սամբոյից արցախցի մարզիկների՝ Եվրոպայի և Աշխարհի մրցումներում ունեցած փայլուն ելույթները՝ նշելով, որ նոր մարզադահլիճի գործունեությունը միայն կխթանի մարզաձևի զարգացմանը:

Արայիկ Հարությունյանը նշել է՝ քանի որ սամբոն օլիմպիական մարզաձև է, ուստի հավատացած է, որ հեռու չէ այն օրը, որ արցախցի մարզիկները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում