Հասարակական

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ռազմական գործակցության համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ռազմական գործակցության համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակի օրվա առթիվ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհավորական խոսք է հղել՝ շնորհակալություն հայտնելով ռազմական համագործակցության համար:

«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար: Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում