Արցախ

Վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման ճանապարհից. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման ճանապարհից. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ, ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել նրանց պետական պարգևներով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երախտագիտություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար՝ երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծել է, որ վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման այն ճանապարհից, որի համար ավելի քան երեսուն տարի պայքարում է հայ ժողովուրդը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այն վեհ առաքելությունը, որն ամեն օր իրականացնում են Հայրենիքի պաշտպանները, Հայրենիքի հարատևությունն ապահովելու միջոցն է, իսկ երաշխավորված զարգացումը պայմանավորված է միասնական և համագործակցային աշխատանքով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում