Հասարակական

Պատվաստումները՝ անգամ փոփոխվող շտամների առկայության պարագայում, ցույց են տալիս իրենց արդյունավետությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ տարածվող «Օմիկրոն» շտամի պարագայում, արձանագրվող վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ դրա ընթացքը պատվաստում ստացած քաղաքացիների մոտ բավական թեթև է: Կարելի է ասել, որ պատվաստումները՝ անգամ այս փոփոխվող շտամների առկայության պարագայում, ցույց են տալիս իրենց արդյունավետությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա շեշտեց, որ 2021 թվականին շարունակել են Covid 19-ը համավարակի դեմ պայքարը, ինչին զուգահեռ սկսել են պատվաստումային գործընթացը: Կարողացել են Հայաստանում ապահովել առկա և հասանելի պատվաստանյութերի գրեթե բոլոր տեսակների առկայությունը: Կազմակերպել են առաջնային օղակի վերապատրաստման և հզորացման մեծ աշխատանք, որպեսզի ամբուլատոր և պոլիկլինիկական համակարգը ունակ լինի ընդունելու մեծաթիվ քաղաքացիների: Բացի այդ, ստեղծվել են շարժական կետեր և տնային այցեր իրականացնող շարժական թիմեր, որոնք հնարավորինս արագ ընթացքով ապահովում են պատվաստումային գործընթացը:

«Ցավոք, տարվա առաջին կեսին պատվաստումային գործընթացը բավականին դանդաղ էր ընթանում, բայց լայնածավալ տեղեկատվական աշխատանքների և հանրային արշավի շրջանակներում մեզ հաջողվեց աշնանն ակտիվացնել գործընթացը, և այսօր էլ աշխատանքները շարունակվում են: Այս պահի դրությամբ առաջին դեղաչափը ստացած քաղաքացիների թիվը հասնում է գրեթե 1 միլիոնի: Սկսել ենք արդեն խթանիչ դեղաչափի լայնածավալ օգտագործումը և քաղաքացիներին հորդորում ենք 6 ամիսը լրանալուց հետո անպայման ստանալ նաև այդ դեղաչափը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Հայերեն English Русский

Գեղարքունիքի մարզային գրադարանում միջոցառումներ են իրականացվում «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում

Մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը

ԱՄՆ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել նապաստակին հարվածելու պատճառով

Գավառի պետական համալսարանում կայացել է Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության ուղին. 2008-2018 թվականներ» գրքի շնորհանդեսը

Երևանի երկաթուղային կայարանում բացվել է «Նախաստեղծ Ռուսաստան» լուսանկարչական ցուցահանդեսը

Դատարանը մեղավոր է ճանաչել Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին

Ավելի քան 5000 բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան սահմանին

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին «լուրջ հետևանքներով» է սպառնում Հարավային Կորեայի հետ զորավարժությունների պատճառով

Հոլիվուդյան աստղ Վան Դամը դիմել է Պուտինին՝ խաղաղության դեսպան դառնալու առաջարկով

Վահագն Թևոսյանը կազատվի Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից