Հասարակական

Համացանցով կատարված խաղադրույքները ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը` 3 անգամ. Հայրապետյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսների նախարարությունը սկսել է մշտադիտարկումներ իրականացնել գովազդային դաշտում և պարզել է, որ 2020 թվականին համացանցով կատարված խաղադրույքները, համեմատած 2018 թվականի հետ, ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը 3 անգամ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ներկայացնելով «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Համադրելով միջազգային միտումները այդ ոլորտի հետ՝ հասկացել ենք, որ մեզ մոտ մի քանի անգամներով այն ավելի արագ է զարգանում։ Ռիսկեր կան, որ խաղամոլությունը աճում է։ Ուսումնասիրել ենք միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե որքան է խաղամոլության ռիսկը կախված խաղացողներից, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 6 խաղացողից մեկն է դառնում խաղամոլ։ Մեզ մոտ 6 անգամ աճել է այդ ցուցանիշը։ Եվ այս առումով հասկացել ենք, որ ռիսկեր ունենք, վերադարձել ենք այն կարգավորումներին, որ ունեցել ենք մինչև 2019 թվականը, և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել՝ թողնելով միայն չորս աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն վայրերում, որտեղ գործունեություն են իրականացնում արտաքին մասում և ներսում, սրանով փորձելով իրավիճակը մեղմել»,- ասաց Հայրապետյանը։

Նա նշեց, որ խաղադրույքների ծավալը կազմում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի չափը, ՀՆԱ-ի 25-30 տոկոսը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն եւ հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում: Ինտերնետ-շահումով խաղերի, ինչպես նաեւ վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները կհամապատասխանեցվեն խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին՝ ավելի հավասարակշռված եւ մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլախաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը եւ մոլախաղերով հրապուրված անձանց կողմից իրենց եւ իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլախաղերով տարվելու անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով:

Նախագիծը դժգոհություն է (ներկայացված է հանրային քննարկման ամփոփաթերթում) առաջացրել գովազդային մեդիա ոլորտում, որ գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը (60-70 տոկոս) գոյանում է ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտի շնորհիվ, սակայն Ֆինանսների նախարարի հաշվարկներով այն կազմում է 20-25 տոկոս:

Հայերեն

Չիտայի օդանավակայանում հրդեհի պատճառով սահմանափակումներ են մտցվել

London Times-ի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածում հղում է արվում կեղծ լուրերի հրապարակմամբ հայտնի հիմնադրամին

Ահազանգ է ստացվել՝ Երևանում ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա. օգնության են հասել փրկարարները

Երևանը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները

Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետները ժամանել են Կիև

Վերահրատարակվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի պատմագրությունը ներկայացնող գիրքը

Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է

Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները

Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում