Հայաստան

Wildberries-ը հայտարարություն է տարածել

2 րոպեի ընթերցում

Wildberries-ը հայտարարություն է տարածել

Wildberries-ը ՌԴ-ում գտնվող Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հայտարարություն է տարածել։

«Wildberries-ի՝ ՌԴ-ում գտնվող Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ընկերության բոլոր համապատասխան ծառայություններն ու մասնագետները շարունակում են աշխատել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ։

Մենք իրավիճակը պահում ենք անմիջական վերահսկողության ներքո և գործադրում ենք առավելագույն ջանքեր՝ բոլոր գործընթացները հնարավորինս արագ բնականոն հուն վերադարձնելու համար։ Այս պահին արդիական տեղեկատվությունը օպերատիվ կերպով թարմացվում է վաճառողների պորտալում, աջակցության պաշտոնական ալիքներում և վաճառողների անձնական հաշիվներում։

Ապրանքային հոսքերի վերահասցեավորումը գտնվում է առաջնահերթ վերահսկողության ներքո։ Նշված լոգիստիկական կենտրոններում պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից։ Գործընկերների համար հնարավոր ուշացումները նվազագույնի հասցնելու նպատակով մենք օպերատիվ կերպով վերաուղղում ենք լոգիստիկական երթուղիները դեպի ընկերության այլ հասանելի պահեստային միավորներ։

Մենք անկեղծորեն շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ցուցաբերած ըմբռնման և վստահության համար»,– ասված է հայտարարության մեջ։ 

Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնի յոթ աշխատակից զոհվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Եվս 25 մարդ վիրավորվել է, որոնցից 23-ը հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում