Հայաստան

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

1 րոպեի ընթերցում

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից՝ ընդգծելով, որ պատճառն ուժեղ քամին է։

«Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետևանքով խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը»,– ասված է ՀԷՑ-ի տարածած հայտարարության մեջ։

Կառույցից վստահեցնում են, որ այս պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։

Ավելի վաղ ՀԷՑ-ից հայտնել էին, որ հուլիսի 18-ին ժամը 06:10-ին վնասվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Մարաշ» 220/100/10 կՎ ենթակայանի 10 կՎ միջսեկցիոն անջատիչն, ինչի հետևանքով էլեկտրամատակարարումն ընդհատվել է Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածներում։։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում