Սպորտ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ 

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հերթական անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է Արմեն Գրիգորյանը: Փոխնախագահներն են Սամվել Աբրահամյանը և Հրանտ Ավանեսյանը, գործադիր տնօրենը՝ Նատալյա Բունիաթյանը, գլխավոր քարտուղարը ՝ Արթուր Սեդրակյանը, գլխավոր մարզիչները՝ Գագիկ Հովհաննիսյանը (ճկասուսեր ) և Արմեն Նավասարդյանը (խոցասուսեր):

Գրիգորյանն այս պաշտոնին է 1999 թվականից: Նա 2001-2010 թվականներին եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, 2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2007-2012 թթ. Համաշխարհային համահայկական խաղերի կոմիտեի նախագահն էր, իսկ 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2010 թ. հունվարի 29-ին ազատվել է այդ պաշտոնից:

2021 թվականից ՀԱՕԿ փոխնախագահն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում