Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Սերբիայի նախագահները
1 րոպեի ընթերցում
![Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Սերբիայի նախագահները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1073371.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիա-Սերբիա հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր:
Սերբիայի նախագահը Թուրքիա կատարած այցի շրջանակներում նաև կմասնակցի Թուրքիա-Սերբիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին: