Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության կոնտեքստում. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանի՝ կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեսթերի վերաբերյալ որոշման մեջ որևէ հիշատակում չկա բարերարի, բարեկամի, հարևանի հաշվին թեստ հանձնելու մասին, այլ կա հիշատակում պետության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը լրագրողների հետ զրույցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մասնավորապես, ՍԴ որոշման մեջ բառացիորեն գրված է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եվ այդ միտքը ասում է, որը բոլորս գիտենք, թե Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամ է, ՊՇՌ թեստերի ծախսերը 15 հազարից մինչև 40 հազար դրամ կարող են լինել։ Եվ այդ կոնտեքստում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եթե այս իշխանությունները այս պարզ ճշմարտությունը չեն ուզում ընկալել, չեն ցանկանում ընկալել, դրա հետևանքները իրենք կրելու են այս կամ այլ ձևով, որովհետև մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ինքնին ևս հետևանքներ պետք է առաջացնի»,- նշեց Վարդևանյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը այդ հարցի լուծումը տվողը չէ, որովհետև ՍԴ-ն չի կարող վերածվել գործադիր իշխանության, բայց ՍԴ-ն կարող է հուշում և ուղենիշ տալ գործադիրին, և դա ՍԴ-ն արել է։

«Ինչո՞ւ է ՍԴ-ն վերլուծել, որ նվազագույն աշխատավարձը ցածր է, ՊՇՌ թեստերի գները բարձր են։ Այդ ինչո՞ւ է արվում։ Առողջապահության նախարարի կամ այս իշխանությունների ընկալմամբ դա արվում է նրա համար, որ մարդիկ բարերարներ, հարևաններ կամ բարեկամներ գտնեն»,- ասաց Վարդևանյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ այստեղ ամենազորեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է լինեն։ Վարդևանյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս գործատուների հետ համատեղ դնել այս հարցը Կառավարության առջև։

«Եթե իշխանությունը լինում է իրավունքի կողքը կանգնած, իրավունքը հարգող, սահմանադրությունը հարգող, նման իրավիճակներ չեն առաջանում։ ՍԴ որոշումից հետո իշխանությունն անմիջապես ներողություն է խնդրում, ի դեպ, սա շատ մարդկային եմ ասում, դրանից հետո ասում է, որ նախորդ կատարված բոլոր ծախսերի մասով իրենց վրա փոխհատուցման բեռը չլինի, բայց նոր ծախսերը կսկսեն փոխհատուցել։ Այստեղ առաջանում է սոցիալական համերաշխություն»,- ասաց Վարդևանյանը։

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր` աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին:

Հայերեն

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր