Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1072777.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յի-ի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:
Չավուշօղլուն Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ երկկողմ հանդիպումից հետո մասնակցել է պատվիրակությունների միջև կայացած հանդիպումներին։
Թուրքիայի ԱԳՆ-ի նախապես տարածած հայտարարության համաձայն՝ Չինաստան այցի շրջանակներում քննարկվելու են Թուրքիա-Չինաստան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
«Պարոն նախարարը 2022 թվականի հունվարի 12-ին կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպումներում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային ընթացիկ հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերություններ»,-ասված էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: