Թուրքիայի արտգործնախարարը մեկնելու է Չինաստան
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի արտգործնախարարը մեկնելու է Չինաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1072678.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 12-ին մեկնելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:
Չինաստան այցի շրջանակներում քննարկելու է Թուրքիա-Չինաստան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
«Պարոն նախարարը 2022 թվականի հունվարի 12-ին կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպումներում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային ընթացիկ հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերություններ»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: