Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև լարվածությունը
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև լարվածությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1071526.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ կապված հարցեր. հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների շուրջ, ինչպես նաև Մևլութ Չավուշօղլուն և Անալենա Բերբոքը անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ իրավիճակը Աֆղանստանում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը, Բոսնիա և Հերցեգովինայի գործընթացները և անօրինական միգրացիան։