Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց՝ ավարտին կհասցնի 2018 թվականից մեկնարկած ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց՝ այն ծրագրերը, որոնք մեկնարկել են դեռևս 2018 թվականին, ավարտին է հասցնելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Սարգսյանը ընդգծեց, որ նախընտրական խոստումները կատարելու համար դեռ 2 տարի ժամանակ կա։

«Նախնական բավականին աշխատանք ենք իրականացրել, որը հնարավորություն կտա ծրագրերը իրականություն դարձնել»,- ասաց Սարգսյանը։

Ըստ քաղաքապետի առաջին տեղակալի՝ երեք տարվա ընթացքում Հայաստանի պետականությունը տարբեր փորձությունների միջով է անցել, բայց ,այնուամենայնիվ, արձանագրել են հաջողություններ։

Նա նշեց նաև, որ Հայկ Մարությանի հետ ընդհանրապես խնդիրներ չի ունեցել։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունըքաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն է սկսել և առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Ավագանին դեկտեմբերի 22-ին կայացած արտահերթ նիստում քննարկեց Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացըև նոր քաղաքապետիընտրությունըտեղի կունենան փակ քվեարկությամբ:

Հայերեն