Մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը. օրակարգում Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց ավագանու արտահերթ նիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը առաջադրելու հարցերը,որը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախաձեռնությանը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Ավագանիները գաղտնի քվեարկությամբ որոշելու են քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր քաղաքապետ ընտրելու հարցը։

Հայերեն Русский