Այս տարի, ինչպես միշտ, ծանրամարտը հայկական սպորտի գագաթնակետում է. Փաշիկ Ալավերդյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է անցնող տարում ծանրորդների գրանցած արդյունքներից:

«Այս տարի, ինչպես միշտ, ծանրամարտը հայկական սպորտի գագաթնակետում է: Հայաստանն ընդհանուր 185 մեդալ է նվաճել, որոնցից 97-ը նվաճել են ծանրորդները` մասնակցելով աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և Օլիմպիական խաղերին: Դրանից էլ բխում է գնահատականը, որ պետք է տանք ֆեդերացիայի աշխատանքին»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը:

Վերջինս շեշտեց, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մարզաձևի նոր քաշային կարգերը, որոնք նաև Օլիմպիական խաղերում են լինելու` դրանք են` 61, 73, 89, 102 եւ +102 կգ:

«Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից, քանի որ լավագույն մարզիկների թեկնածուների ցանկում 7 ծանրորդ է առաջադրված, որոնցից, գուցե, միայն 3 կլինեն տասնյակում: Իսկ ինչ վերաբերվում է աշխարհի առաջնությունում մեր մարզիկների ելույթներին, ես գոհ եմ նրանցից, քանի որ նրանք մեր ազգին ադրենալին տվեցին այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա:

Փաշիկ Ալավերդյանը նաև հայտնեց, որ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն այսուհետ հանդես կգա գերծանր քաշային կարգում:

Մանրամասները` տեսանյութում:

Հայերեն Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ