Հնագետները Հայաստանում երկու կին մարտիկների գերեզման են գտել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագետները Շիրակի մարզում հայտնաբերել են հնագույն կին մարտիկների աճյուններ։ Մասունքների մոտ թաղված զենքը, գանգերի բազմաթիվ կոտրվածքներն ու նետերի հետևանքով առաջացած վնասվածքները վկայում են այն մասին, որ նրանք աղեղնավոր հեծյալներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`հայտնում է Nplus1 գիտական կայքը՝ հղում անելովInternational Journal of Osteoarchaeology-ին։

«Կին մարտիկների մասին առաջին հիշատակումները թվագրվում են մ.թ. ա. V դարով ու կապված են պատմաբան Հերոդոտոսի անվան հետ: Նա գրել է ամազոնուհիների մասին, որոնք գերազանց հեծյալներ են եղել` զինված նետով ու նիզակներով: Կանայք հարձակումներ են գործել հարևան ցեղերի վրա, գերեվարել տղամարդկանց և ստիպել, որ զբաղվեն կենցաղային գործերով: Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնն էլ գրել է, որ նրանք ապրել են այդ դարաշրջանի քաղաքակիրթ աշխարհի ծայրամասերում՝ Կովկասի նախալեռներում, Ազովի ծովի շրջանում, Սև ծովի արևելյան ափին և Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում»,- նշում է կայքը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետների խումբն ուսումնասիրել է Շիրակի մարզի Ջրափի գյուղի գերեզմանոցը, որը թվագրվում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններով։ Գիտնականները հայտնաբերել են մոտ 4,5 մետր ընդհանուր երկարությամբ բազալտե չորս սալերից բաղկացած ծածկույթի տակ տուֆապատ պատերով դամբարան։ Դամբարանում եղել են 45-50 տարեկան կնոջ, 16-20 տարեկան աղջկա և մեկ այլ մարդու (հնարավոր է ՝ տղամարդ) կմախքներ, ով մահացել է 50 տարեկանից բարձր տարիքում: Հայտնաբերվել է նաև վեց կավե անոթ, ուլունքներ, դաշույններ և բրոնզե նետերի չորս սայր:

«Գիտնականները կմախքների վրա հայտնաբերել են վնասվածքների հետքեր, որոնք ապացուցում են, որ կանայք մասնակցել են մարտերի։ Մեկը գագաթային ոսկրի վնասվածք է ունեցել, որը կյանքի օրոք բուժվել է։ Կողոսկրերի մոտ նետ է եղել, հավանաբար հենց դրանով են սպանել նրան։ Երկրորդ կինը նույնպես գանգի կոտրվածք է ունեցել ու կյանքի ընթացքում ստորին ծնոտի վնասվածք է ստացել։ Նրա սրունքի ոսկրի վրա հայտնաբերվել են նետի հետքեր, որի սայրն, ամենայն հավանականությամբ, մտել է ոտքը, երբ կինը ձիու վրա է եղել»,- հավելում է կայքը։

Հետազոտողները նշել են, որ բոլոր երեք մարդկանց աճյունների վնասվածքների տեսակն ու դրանց տեղայնացումը վկայում են, որ կանայք կռվել են զինված թշնամիների դեմ։ Երկուսին էլ թաղել են իրենց անձնական զենքով՝ նետերով ու դաշույնով։

Հայաստանում կին զինվորների շիրիմներ շատ հազվադեպ են հանդիպում։ Հնագետները կարծում են, որ նրանց կարելի է պրոֆեսիոնալ մարտիկների առանձին խմբի դասել` հեծյալ նետաձիգներ։

Հայերեն Русский

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը