«FLYONE ARMENIA»-ն դեկտեմբերի 18-ից իրականացնում է Երևան-Լիոն-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից իրականացնում է Երևան-Լիոն-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան-Լիոն չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին` յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 44 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 39 եվրոյից:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։

«FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրել է խորհրդանշական ժապավենն՝ ազդարարելով հայկական ավիաընկերության կողմից դեպի եվրոպական երկրներ երկար սպասված ուղիղ կանոնավոր չվերթների մեկնարկը:

Դեպի Լիոն թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում «FLYONE»-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշել է. «FLYONE ARMENIA»-ն դարձավ հայկական առաջին ավիաընկերությունը, որն ավելի քան մեկամյա դադարից հետո կիրականացնի թռիչքներ դեպի Եվրամիության երկիր՝ ԵՄ ավիացիոն սև ցուցակում գտնվելուց հետո: Հաշվի առնելով հայկական համայնքի մեծությունը և կարևորությունը Ֆրանսիայում` Լիոնը առանցքային ուղղություն է, ու պատահական չէ, որ հենց այս քաղաք ուղղված չվերթներով ենք մեկնարկում մեր թռիչքները դեպի Եվրոպա»:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին