Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԺ երեք խմբակցությունների հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԺ երեք խմբակցությունների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Միասնական Հայրենիք» և «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպումների ընթացքում քննարկվել են պետության արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր՝ կարևորելով քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցությունը այդ ճանապարհին:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է եղել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2022թ. պետական բյուջեի նախագծին, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և մի շարք այլ հարցերի: Նախագահ Հարությունյանն այդ հանդիպումները համարել է օգտակար ու պահանջված՝ առկա խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպման և դրանց լուծման գործում քաղաքական բոլոր ուժերի ներգրավմամբ նոր ջանքերի գործադրման առումով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում