Ջեյք Սալիվանը Հայաստանի ԱԽՔ-ի հետ հանդիպմանը չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժն անպատասխանատու և սադրիչ է որակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարօրություն հաստատելու հարցում: «Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվող լարվածության առնչությամբ և շեշտել է, որ ռազմական տեղաշարժը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ է: Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումը և ընդգծել ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակել աջակցել վստահություն առաջացնող մեթոդներին ու տարածաշրջանային հաշտեցմանը՝ ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակում, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Պարոն Սալիվանը ողջունել է երեկ տեղի ունեցած հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն՝ քննարկելու կարգավորման գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ:

Սպիտակ տնից նշել են նաև, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Ժողովրդավարության գագաթնաժողով»-ին և վերահաստատել ԱՄՆ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տնտեսական զարգացման հարցում:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները