1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը դեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19:31-ին(Գրինվիչի ժամանակով ժամը` 15:31-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել էԳեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում`Շորժա, Արտանիշ, Դրախտիկ, Հաղարծին և Գանձաքար գյուղերում`3-4 բալ, Իջևան, Ճամբարակ, Հրազդան և Գավառքաղաքներում՝ 3 բալ, Սևան և Աբովյանքաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: