Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ աշակերտները մասնակցել են Մոսկվայի քաղաքապետարանի կազմակերպած Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադային և անհատական մրցույթում նվաճել են 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, իսկ բլից-տուրում՝ խրախուսական գավաթի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից. յուրաքանչյուր առարկայից մասնակցել են Երևանի ուսհաստատությունները ներկայացնող 2-ական աշակերտ:

Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է 35 խոշոր քաղաքի 257 աշակերտ: Երևանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի (4 աշակերտ), «Քվանտ» վարժարանի (3 աշակերտ) և «Հերացի» ավագ դպրոցի (1 աշակերտ) սաները:

«Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայի Խալաթյանը («Ինֆորմատիկա»), Լեոնիդ Ասատրյանը («Քիմիա») և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը («Քիմիա») նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզիմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Վահրամ Ասատրյանն ու Ռուբեն Համբարձումյանը («Մաթեմատիկա»)՝ բրոնզե մեդալներ։

Տեղեկացնենք, որ առցանց օլիմպիադան, ըստ առարկաների, անցկացվել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում («Մաթեմատիկա»՝ ղեկավար Նարեկ Մկրտումյան, «Ֆիզիկա»՝ ղեկավար Հրանտ Թոփչյան), «Քվանտ» վարժարանում («Ինֆորմատիկա»՝ ղեկավար Լևոն Մուրադյան) և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում («Քիմիա»՝ ղեկավար Անդրանիկ Դավինյան)։ Օլիմպիադայի կազմակերպումը համակարգել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Երևանի թիմը 2020 թ.-ին նույն օլիմպիադայում արժանացել էր 4 արծաթե և 1 բրոնզե մեդալի, իսկ թիմային հաշվարկում կրկին նվաճել էր 2-րդ կարգի մրցանակ։

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել