Արցախ

Հայաստանի ցանկացած պաշտոնյա ազատ է Արցախ այցելելու. Արտակ Բեգլարյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած անձ, հատկապես հայ, Արցախը կարող է ու պետք է այցելի միայն Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելով: Այդ հարցում Ադրբեջանի իշխանությունները որևէ կապ չունեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն՝ անդրադառնալով Արցախ այցելած անձանց վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին:

«Մեզ համար դա միանշանակ անընդունելի է: Ցանկացած անձ, հատկապես հայ, Արցախ կարող է ու պետք է այցելի միայն մեր իշխանությունների հետ համաձայնեցնելով: Ադրբեջանի իշխանությունները որևէ կապ չունեն: Հայաստանի ցանկացած պաշտոնյա ազատ է Արցախ այցելելու: Թե Ադրբեջանը դրա դիմաց ինչ դեմարշներ է իրականացնում չեմ կարող ասել, սակայն ակնհայտ է, որ իրենք շատ են ջղաձգվում: Եթե Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը կարգավորել, ապա կարծում եմ, որ պետք է այս ջղաձգումներից զերծ մնա, պետք է ընդունի, որ մենք ունենք մեր իրավունքները, սեփական հայրենիքը»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Հայերեն English Русский

Պակիստանը հայտարարել է, որ ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է պաշտպանվելու համար

Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան

Պարեկներն ապրիլի 21-ից 28-ը Երևանում հայտնաբերել են 4 073, մարզերում՝ 13 960 խախտում

SIL Insurance-ը նշեց իր 25-ամյակը՝ վերաբրենդավորումով ազդարարելով նոր մեկնարկ

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա. Նիկոլ Փաշինյան

Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում

Էստոնիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան