Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ. Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից  դուրս գալու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արդեն անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ, իսկ ինքը չի ցանկանում իր գործունեությունը կաշկանդել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Իշխան Զաքարյանի գրասենյակից:

Զաքարյանը հորդորել է խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր գործելու իր այդ որոշման մեջ չփնտրելտարբեր ենթատեքստեր՝ նշելով, որ դա իր անձնական որոշումն է, և պահպանված են էթիկայի բոլոր նորմերը։

«Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ»,- նշել է Զաքարյանը:

Պատգամավորը շեշտել է՝ ունի գաղափարներ, առաջարկներ, մշակումներ, որոնք, կարծում է, օգտակար կլինեն երկրին՝ լուծելու բազմաթիվ խնդիրներ, դուրս գալու այս ճգնաժամից, դա իր համար ամենակարևորն է։

«Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ։ Եվ իմ որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով։ Ես չեմ ուզում իմ գործունեությունը կաշկանդել, միաժամանակ չեմ ուզում անհարմարություններ պատճառել այն մարդկանց՝ ում հետ մտել եմ խորհրդարան։Այդ պատճառով որոշեցի գործունեությունս շարունակել որպես անկախ պատգամավոր»,- նշել է Զաքարյանն ու տեղեկացրել, որ գործելու է ընդդիմադիր դաշտում։

Դեկտեմբերի 10-ի ԱԺ նիստում փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին Իշխան Զաքարյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր:

Հայերեն

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված