Քաղաքականություն

Այդ թեման համարում ենք փակված. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն առնչվող հարցի մասին

1 րոպեի ընթերցում

Այդ թեման համարում ենք փակված. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն առնչվող հարցի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը հաջորդած՝ ՌԴ-ի ԱԳՆ-ի անդրադարձի հետ կապված հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցում Զախարովան նախ նշել է, որ դա չի դիտարկում որպես միջադեպ:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմի համար ուղղակի կարևոր էր հստակություն մտցնել այդ հարցում։ Այդ թեման շոշափվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան հեռախոսազրույցում։ «Մենք այդ թեման համարում ենք փակված»,-նշել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ անդրադարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում «Լավրովի պլանի» մասին հայտարարություններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում