Կատարի հետ կրթագիտական համագործակցության մեծ ներուժ. ՀՀ նախագահը հանդիպել է շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդը ուրախությամբ է հիշել իր այցը Հայաստան և ցուցաբերված ջերմ ընդունելությունը։

«Ողջունելով շեյխուհու անձնական ջանքերը հատկապես կրթության, գիտության ոլորտներում և իրականացրած նշանակալի ծրագրերը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կան համագործակցության մեծ հնարավորություններ և ընդհանուր ու համընկնող հետաքրքրություններ։ Նախագահը նշել է, որ իր ցանկությունն է Հայաստանը տեսնել կրթական, գիտական նորարարական երկիր, ունենալ ինովացիայի վրա հիմնված նոր տիպի կրթական համակարգ, քանի որ դա է ապագան:

Խոսելով մասնավորապես գիտակրթական, մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին՝ նախագահն ասել է, որ Հայաստանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, պահպանվում են տասնյակ հազարավոր իսլամական ու արաբական ձեռագրեր ու գրքեր, կարևորվել է համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մասնագետների փոխանակումը, փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշելով, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները համավարակի հետևանքով որոշակիորեն առկախվել են, զրուցակիցներն անհրաժեշտ են համարել աշխատանքային խմբի գործունեությունը վերսկսումը։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը մասնավորապես նպատակ ունի դառնալ հարթակ, որտեղ հայկական ու միջազգային ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու համալսարանները կհամագործակցեն ու համատեղ գիտահետազոտական ծրագրեր կիրականացնեն։ Նախագահն ասել է, որ Կատարի հիմնադրամը ևս կարող է հետաքրքիր գործընկեր լինել այս ծրագրի շրջանակում։

Հայերեն العربية English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ