Հայաստանում գնումների համակարգը կբարելավվի. Ֆինանսների նախարարությունը մշակում է հայեցակարգ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2019 թվականին հանրային գնումների գործընթացում փոքր միջին բիզնեսի մասնակցության ցուցանիշը կազմել է 68.5 տոկոս: 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 63 տոկոս: Ցուցանիշները ներկայացված են ԱՄՆ ՄԶԳ փորձագետների կատարած ուսումնասիրությունում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը նշեց, որ 2020 թվականին այս ցուցանիշի նվազման հիմնական պատճառը համավարակն է, պատերազմը: Դրանից բացի, 2019 թվականին կատարվել էին օրենսդրական որոշ փոփոխություններ, որոնց արդյունքում սահմանվել էին խստացումներ պայմանագրային գործընթացներն առավել պատշաճ կատարելու համար:

«Թեպետ 2020 թվականին հանրային գնումներում ՓՄՁ-ների մասնակցության նվազում կա, սակայն կարող եմ ասել, որ ունեցած ցուցանիշները համարվում են բարձր: 2021 թվականի ապրիլին կառավարության կողմից մինչ այդ սահմանված խստացումներն էականորեն թուլացվեցին փոքր և միջին բիզնեսի համար: Նախկինում եթե գնման առարկայի գինը գերազանցում էր 10 մլն դրամը, ներկայացնում էին գնի 100 տոկոսի չափով որակավորման ապահովումներ, ապա 2021 թվականի կարգավորումներով այդ շեմը 10 մլն-ից բարձրացվեց 25 մլն: Այսինքն՝ կարող ենք ասել, որ մինչ 25 մլն դրամի պարագայում բավական լիբերալ վիճակ է ստեղծված»,-ասաց Սերգեյ Շահնազարյանը:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը վստահ է, որ 2022 թվականին, երբ կամփոփվեն 2021 թվականի տվյալները, հանրային գնումների գործընթացում փոքր, միջին բիզնեսի մասնակցության ցուցանիշը կլինի 2019 տվյալների նման, ինչու ոչ, մի բան էլ ավելին: Հատկապես, որ 2021 թվականին համավարակի հետ կապված լուրջ խնդիրներ չեն եղել և բոլորն ունեցել են ռեալ հնարավորություն աշխատելու: Սերգեյ Շահնազարյանի խոսքով, ընդհանուր առմամբ, հանրային գնումների գործընթացում փոքր ու միջին բիզնեսի մասնակցության տեսակետից բավական լավ վիճակ է: ԵՄ երկրների ցուցանիշների համեմատ, եթե Հայաստանը 18 երկրից հետ է, բայց 10 երկրից էլ առաջ է: Հայաստանի ցուցանիշն առաջ է նաև Ռուսաստանի տվյալներից: Այստեղ մասնակցությունը մոտ 55 տոկոս է:

Որպես ոլորտի խնդիր, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը մատնանշեց հանրային գնումների հետ կապված տեղեկատվության հասանելիության սահմանափակումը: Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, տեղեկատվությունը բաց է ու թափանցիկ, այն առկա է համակարգում, սակայն այստեղ պետք է ՓՄՁ-ների հետ աշխատանք տանել այդ տեղեկատվության հայթայթման կամ ավտոմատ եղանակով ստանալու հնարավորություններին լավ ծանոթացնելու ուղղությամբ:

«Ներկայում մշակվում է հայեցակարգի նախագիծ գնումների համակարգերում բարելավում իրականացնելու համար: Հայեցակարգի մի բաղադրիչն ուղղված է և՛ հանրային հատվածումների գնումների մասնագետների, և՛ բիզնեսի կարողությունների զարգացմանը: Այստեղ ես մի բաղադրիչի մասին նշեցի, բայց հայեցակարգը գնումների համակարգի բարելավման տարբեր ուղղություններին է վերաբերում: Մենք ախտորոշել ենք համակարգն, ունենք խնդիրներ, դրանք վերաբերում են ընթացակարգերի կազմակերպմանը, ճկունության ապահովմանը, ժամկետների կրճատմանը և այլն»,-ասաց նախարարության ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ համակարգի բարելավման աշխատանքները շարունակական են բնույթ են կրում:

Հայերեն

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

Հունաստանի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել

ՀՀ-ի սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Դատախազություն

Վստահ չեմ, որ Երևանի բնակիչների մեծ մասն ուզում է այսօր վճարել 100 դրամ, բայց 3 տարի հետո ունենալ ջարդված «Գազել»-ներ. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը

Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ

Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները

ԶՊՄԿ-ն հանցագործության մասին երեք հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին

ՄՊՀ-ի կայքում հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին

Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը