Տեսանյութ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության նախարարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 

«Առաջնագծում իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է։ Կրակոցները, որոնք երբեմն հակառակորդի կողմից լինում են, ոչ նշանառու կրակոցներ են։ Նաև կարող եմ ասել, որ դրանք սակավաթիվ են»,- նշեց Սարգսյանը։ 

Նա նաև հավելեց, որ սահմանին Ադրբեջանի զորքերի կուտակումներ այս պահին չկան, եթե նման խնդիր ծագի, բնականաբար, պաշտպանության նախարարությունն անվտանգային, կազմակերպչական միջոցառումներ կիրականացնի։ 

Արման Սարգսյանը վստահեցրեց, որ ՀՀ զինված ուժերը իրենց լիազորությունների և պարտականությունների շրջանակներում կատարում են իրենց աշխատանքը։ 

«Առաջնահերթ խնդիրն անվտանգության ապահովումն է, և ես ուզում եմ կրկնել, որ այս պահին առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է, որևէ խնդիր ծագելու պարագայում մենք անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք».- եզրափակեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում