«Նոր գիրք»-38/21.  Էդոյան, Ֆերանտե, Տվեն, Քլիըր 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրական նորությունները: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Հենրիկ Էդոյան, Հարյուր սոնետ

Ժողովածուն ի մի է բերում սոնետին Հենրիկ Էդոյանի նա­խորդ անդրադարձները: Սկսած իր առաջին՝ «Անդրա­դար­ձում­ներ» (1977) գրքից, ապա՝ «Պատկեր և կեսօր» (1980) և «Հարյուր սո­նետ» (1993) ժողովածուներում բանաստեղծն ան­ընդ­հատ վե­րա­դառնում է համաշխարհային և հայ պոեզիայի սի­րե­լի այս տե­սա­կին, հարստացնում այն բովանդակային նոր գծե­րով՝ ցույց տալով սոնետի հնարավորությունները, դա­սա­կա­նի ու ժա­մա­նա­կակցի ներդաշնակությունն ու բա­նա­ստեղ­ծա­կան հայե­րե­նի հարստությունը:

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը։

Թարգմանական գրականություն

Էլենա Ֆերանտե, «Նոր ազգանվան պատմությունը»

Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին է ներկայացրել անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատեւ ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Նոր ազգանվան պատմությունը» այս շարքի երկրորդ գիրքն է:

«Նոր ազգանվան պատմության» մեջ Լիլան ամուսնացել է եւ ներգրավվել ընտանեկան բիզնեսում: Միաժամանակ, Էլենան շարունակում է իր ուսումը եւ ուսումնասիրում իրենց հեղձուկ թաղամասից այն կողմ եղած աշխարհը: Սեր, խանդ, ընտանիք, ազատություն, պարտավորություն եւ, առաջին հերթին, ընկերություն. ահա՛ երկու կանանց կենսական պատմությունների նոր շրջանը: Ամուսնական կյանքը, երեւում է, բանտարկել է Լիլային, իսկ Էլենային գերազանցելու ճիգերը երբեմն չափից շատ են իր համար:

Այնուամենայնիվ, այս երկու երիտասարդ կանանց միացնում է խճճված եւ զարգացող կապը, որն առանցքային դեր ունի նրանց հուզական կյանքում եւ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Թարգմանիչ՝ Ջեննի Ֆիլյան։

Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը։

Մանկապատանեկան գրականություն

Մարկ Տվեն, «Հեքլբերի Ֆիննի արկածները»

Վեպը «Թոմ Սոյերի արկածների» շարունակությունն է: Հեքլբերի Ֆիննը հեռանում է դաժան ու հարբեցող հորից. նրան ուղեկցում է ստրկությունից փախած սևամորթ Ջիմը: Երկուսով լաստով լողում են Միսիսիպիի հոսանքով, որի ընթացքում հանդիպում են բազմաթիվ արկածների: Վեպի վերջնամասում իր տարօրինակ մտահղացումներով հանդես է գալիս Թոմ Սոյերը: Վեպը պատանիներին սովորեցնում է հարգել մարդուն ու նրա արժանապատվությունը՝ անկախ նրա մաշկի գույնից:

Թարգմանությունն անգլերենից՝ Սարգիս Ալեմյանի։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն

Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ»

«Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Թարգմանությունը՝ Թամարա Սիմոնյանի։

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին