Հասարակական

Վերանորոգվել է Շիրակ և Կամո գյուղերի միջև շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը 

1 րոպեի ընթերցում

Վերանորոգվել է Շիրակ և Կամո գյուղերի միջև շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը 

ԳՅՈՒՄՐԻ,2 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգվել է Շիրակ և Կամո գյուղերի միջև ընկած շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում նորոգված ճանապարհահատվածը համապատասխանում է բոլոր արդիական պահանջներին. վերականգնվել են կամուրջները, մայթերը, կառուցվել է ջրահեռացման համակարգը։

«Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է, իսկ դա հնարավոր կլինի ենթակառուցվածքների զարգացմամբ։ ՇիրակևԿամոգյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում աշխատանքներն իրականացվել են բարեխղճորեն: Սա կարևոր նախադրյալ է համայնքների համաչափ զարգացման համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է նաև Կամոյի մանկապարտեզը։ 49,8 մլն դրամի շրջանակում «Շինարար» ՍՊԸ-ն իրականացրել է հիմնանորոգման, ներքին հարդարման աշխատանքներ։ Կամոյի մանկապարտեզն այժմ ունի 21 սան, շենքը նախատեսված է 55 երեխայի համար։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում