Պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը հաջորդ տարի կմնա նույնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է 2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չբարձրացնել, ուժի մեջ կմնա գործող բազային աշխատավարձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը նշեց՝ սահմանվում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

«Գործող իրավակարգավորմամբ՝ բազային աշխատավարձը պետք է աճեր նվազագույն անվանական աշխատավարձի 80-120 տոկոս չափով, սակայն կառավարությունը համապատասխան միջոցներ դեռ չունի, որ կարողանանք այդ աճն ապահովել: Եվ անցումային դրույթով 2022-ի համար առաջարկում ենք, որ գործող բազային աշխատավարձը մնա ուժի մեջ, այն է՝ մոտ 66 հազար 140 դրամի կարգի»,-ասաց Քալաշյանը:

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձանց կատարողականի բացասական լինելու կամ այսինքն` կառավարության կողմից սահմանված նվազագույն շեմից ցածր լինելու դեպքում չկիրառել օրենքով նախատեսված սանկցիաները: Դրանք վերաբերում են կամ աշխատավարձի բնականոն աճի կասեցմանը, կամ վարձատրության չվճարմանը, կամ էլ պաշտոնի իջեցմանը: Առաջարկվում է նաև, որ այդ ժամանակահատվածն ընդգրկվի պարգևատրումների իրավունք տվող ժամանակահատվածի մեջ:

Որոշակի պետական ծառայողների խումբ կա, որոնց դեպքում դրույքաչափերը ցածր գործակիցներով են բնորոշվում: Դրանք են օրինակ կրտսեր պետական ծառայողները: Բազային աշխատավարձի նկատմամբ այդ գործակիցների կիրառման դեպքում նրանց վարձատրությունն ավելի ցածր է լինում, քան նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը: Այդ պատճառով սահմանվել է, որ այդ գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների հիմնական աշխատավարձը չի կարող ավելի ցածր լինել, քան ամսական նվազագույն աշխատավարձի անվանական չափը:

Հայերեն

Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները

ԶՊՄԿ-ն հանցագործության մասին երեք հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին

ՄՊՀ-ի կայքում հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին

Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը

ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները