Տնտեսություն

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց փետրվարի 6-ի Կառավարության նսիտի ընթացքում: 

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակով որս իրականացնելու գործընթացը դյուրացնելու, հայտերի ընդունման գործընթացն առավել հեշտ և կանոնակարգված իրականացնելու, պայմանագրերի կնքման գործընթացն առավել արագ ընթացակարգով իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սահմանելով հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ

Գործող ընթացակարգով Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացը սկսվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները հաստատող համապատասխան Կառավարության որոշման ընդունումից հետո՝ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում այդ մասին հայտարարությունը տեղադրելուց հետո։ Հայտերի ընդունման համար նախատեսված է 10 օր, որից հետո ևս 3 օր նախատեսված է պայմանագրերի կնքման գործընթացին։

Առաջարկվող կարգավորումների համաձայն՝ հայտերի ընդունման գործընթացը տարանջատվել է պայմանագրերի կնքման գործընթացից։ Հայտերը ընդունվում և ուսումնասիրվում են նախապես, որից հետո ձկան չափաքանակները հաստատող իրավական ակտի ընդունումից հետո լիազոր մարմնի կողմից իրականացվում է պայմանագրերի կնքման գործընթաց։

Սևանա լճում արդյունագործական որսի կազմակերպման թափանցիկության և , որսի գործընթացի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով նախագծով նախատեսվում է օգտագործել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը՝ www.azdarar.am:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում