Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխնիկայի կիրառման ընթացակարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի օգտագործման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավասություններ ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասացՀՀպաշտպանությաննախարարիտեղակալԱրմանՍարգսյանը՝ ներկայացնելով «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

«Նախագծի համաձայն պետական սահմանի պահպանության ոլորտում հակաօդային պաշտպանության զորքերի լիազորությունները սահմանող օրենքի 29-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով: Օրենքի նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել նույն հոդվածի 2-րդ մասի գ. Կետը՝ համաձայն որի հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտագունթյանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները: Հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը»,- ասաց Սարգսյանը:

Բացի այդ, ըստ նախարարի տեղակալի, ՀՀ և ՌԴ միջև ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրով խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել ՀՕՊ միավորված համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման մասին: Սարգսյանն ընդգծեց` ընդ որում զենքի կիրառման կարգը սահմանվում է այն կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:

Հայերեն

Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները

ԶՊՄԿ-ն հանցագործության մասին երեք հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին

ՄՊՀ-ի կայքում հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին

Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը

ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները