Դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից կոնկրետ պատասխան չտալու պատճառով. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից կոնկրետ պատասխան չտալու պատճառով. ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ-ից Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե ինչ խոչընդոտներ կան դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները սկսելու համար:

Փաշինյանը հիշեցրեց՝ դեռևս 2021-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ: «Նախընտրական շրջանում, դրանից առաջ և հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը: Եվ ըստ էության մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ, ներառյալ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել առաջարկով: Եվ ըստ էության բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով շարժվել առաջ: Իմ տպավորությամբ, գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է: «Նախկինում մեր արած առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում դելիմիտացիայի և դերմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,-շեշտեց վարչապետը:

Հայերեն English Русский Türkçe

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով

Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» միջոցառումների ծրագիրը վերջնագիծը հատել է մրցանակաբաշխությամբ

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ