ԱՄՆ պետդեպը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ պետդեպը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068358.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա իրադրությամբ և կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Մենք այսօր մտահոգիչ հաղորդագրություններ ստացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցությունները՝ այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն բոլոր չկարգավորված հարցերովհամընդգրկուն որոշումների, որոնք այս կամ այն կերպ կապված են ղարաբաղյան հակամարտության հետ»,- ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը;