Ռազմական գործողությունները կարող են այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային խնդիր առաջանա. պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները թեև ունեն լոկալ բնույթ, բայց մեծ հավանականությամբ շատ արագ կարող են այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Վերջին օրերին, ցավոք, ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից՝ խաղաղությանը միտված գործընթացների վիժեցման, որը սկզբում դրսևորվում էր Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածի Որոտանի հատվածում իբր մաքսային հենակետ տեղադրելով: Դրանից հետո, տեսնելով, որ մեր ժողովուրդը դիմակայում է և այլ կերպ է փորձում լուծել խնդիրները՝ նոյեմբերի 16-ին նույն հենակետը տեղադրեցին Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում՝ կտրելով Ճակատենի կապը մյուս գյուղերի հետ: Հետո, տեսնելով, որ սա նույնպես մեզ չի ստիպում այն գործողությունների դիմել, որոնք իրենք են ցանկանում, այսօր արդեն Ադրբեջանը դիմել է ռազմական հարձակման, ոտնձգության քայլին»,-ասաց Խաչատրյանը:

Այս պահին լոկալ մարտական գործողություններ են ընթանում ՀՀ սահմաններում, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: «Ռազմական գործողությունները թեև ունեն լոկալ բնույթ, բայց մեծ հավանականություն կա, որ այն շատ արագ կարող է այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան»,-ասաց պատգամավորը:

Նա կոչ արեց Հայաստանի գործընկերներին, դաշնակիցներին և այն պետություններին, որոնց հետ ՀՀ-ն ունի համապատասխան համաձայնագրեր, անմիջապես գործուն քայլեր ձեռնարկել՝ այս ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ:

Հայերեն Русский

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր