ՀՀ-ում այս տարի սննդային թունավորման դեպքերն ավելի շատ գրանցվել են մանկական հաստատություններում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարում սննդային գործոնով պայմանավորված թունավորման կամ աղիքային վարակների 9 դեպք է գրանցվել, որի ժամանակ տուժել է 235 մարդ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ նշված դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևանում: Հիմնականում սննդային գործոնով պայմանավորված թունավորման կամ աղիքային վարակների դեպքեր եղել են մանկական նախադպրոցական հաստատություններում:

«Բացերն ամենուր նույնն են, որոշ պահանջներ չեն պահպանվում, որի արդյունքում փոքր ախտածնի առկայությունն անգամ կարող է պատճառ դառնալ դրա տարածմանը: Օրինակ` ամենապարզ պահանջը, երբ հում և եփած սննդամթերքը չպետք է պահպանվեն նույն տարածքում, երեխաների անհատական հիգիենիկ միջոցների ոչ ճիշտ տարաբաժանումը, խաղալիքների ոչ ճիշտ պահպանումն ու լվացումը և այլն»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Սննդային գործոնով պայմանավորված թունավորման կամ աղիքային վարակների դեպքերից ամենաշատ տուժածով առանձնացավ «Տաշիր պիցցան», որի հանրային սննդի կետերում թունավորվել է 180 անձ: Բոլորը ստացել են հիվանդանոցային բուժում և դուրս են գրվել:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշեց, որ «Տաշիր գրուպ» ընկերությունում ստուգումները շարունակվում են: Դեպքի առաջին իսկ օրվանից կասեցվել է այն երկու կետերի աշխատանքը, որտեղ գրանցվել են թունավորումները: Ընդլայնելով ուսումնասիրության շրջանակը՝ ներկայում տեսչական մարմինն աշխատանքներ է կատարում մի քանի մատակարար ու սննդամթերք արտադրող ընկերությունների մոտ:

«Այս պահի դրությամբ «Տաշիր գրուպի» արդեն հինգ կետերում կատարվում են անհրաժեշտ վերահսկողական միջոցառումները և արդյունքների ամփոփումից հետո նոր կթույլատրենք տվյալ կետերի աշխատանքը: Վերջնական պատասխանը դեռ չունենք, որ կարողանանք հասկանալ իրական աղբյուրը հո՞ւմքն է, թե մենք գործ ունենք տեղում երկրորդային աղտոտվածության հետ: Ամեն դեպքում, այսօրվա դրությամբ, կարող ենք ասել, որ խնդիրը լոկալացվել է, նոր դեպքեր չունենք արձանագրված»,-ասաց Վահե Դանիելյանը: Նա տեղեկացրեց, որ «Տաշիր գրուպի» բոլոր մասնաճյուղերում առկա սննդամթերքի մնացորդները ոչնչացվել են, իրականացվել են անհրաժեշտ ախտահանման աշխատանքներ:

Այս պահին լիարժեք վերահսկողության մասին դժվար է ասելը, սակայն Վահե Դանիելյանը նշեց, որ վերահսկողական աշխատանքներում նոր գործիքակազմ են փորձելու ներդնել, որպեսզի առավել հստակ լինեն մի շարք հարցեր:

Հայերեն

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով