Մի դրամի ուժը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ի և Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփել է հերթական ծրագիրը և 8․057․944 ՀՀ դրամ փոխանցել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որը կազմակերպում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների բուժումն արտերկրում։

Գումարը տրամադրել են ընկերությունները՝ Idram&IDBank հավելվածով, Idram.am կայքով, IDBanking.am առցանց հարթակով, Բանկի և Իդրամի տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց փոխանցելով 1 դրամ։

Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ նախագիծը բարձրացրել է նաև երկու ընկերությունների հաճախորդների սոցիալական պատասխանատվության գիտակցությունը․ «Մենք հատկապես ուրախ ենք, որ մեր հաճախորդներից ստանում ենք այն արձագանքը, որ Իդրամով վճարումները նախընտրում են ոչ միայն արագության և հարմարավետության հաշվին, այլ նաև այն գիտակցության, որ իրենց այդ վճարման դիմաց մենք 1 դրամ ենք փոխանցելու բարեգործական նպատակով»,- ասել է Գոռ Ամիրյանը։

Արդեն հայտնի է «Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ շահառուն․ ընկերություններից հայտնում են, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը կուղղվի «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Nation-Builders» ծրագրին։

«Մեր դպրոցական համայնքերում առկա ներուժի բացահայտման համատեքստում մեծապես կարևորում եմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և IDBank-ի համագործակցությունը։ Սույնով IDBank-ը միանում է մեր «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով մեր հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված մեր Ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով»,- նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է Բանկի և Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից։ «Մեր գլխավոր նպատակներից մեկն է ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթական հավասարության ապահովման, որակի բարելավման, կրթության շարունակականության ապահովման գործընթացներում։ Մենք ցանկանում ենք մեր լուման ունենալ ապագա սերնդի կայացման գործում, և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ գործակցությունը դրա վառ ապացույցն է։ Վստահ ենք, որ մեր օգտատերերը, հաճախորդները, ինչպես միշտ, մեծ ակտիվությամբ կշարունակեն վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am կայքով, IDBanking.am առցանց հարթակով, Բանկի և Իդրամի տերմինալներով և կրկին կդառնան բարի կամքի դեսպան», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և մինչև օրս իրականացրել է 7 ծրագիր՝ տարբեր կազմակերպությունների ուղղելով ավելի քան 45 մլն ՀՀ դրամ։

3.701.910 դրամ՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

6.925.000 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

8․648․000 դրամ՝ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին

6․962․504 դրամ՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»

3․603․291 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

2․521․255 դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին

5․034․750 դրամ՝ Տավուշի և Լոռու սահմանամերձ գյուղերի դպրոցներին

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

Հայերեն English

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները