«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»՝ մրցույթ ավագ դպրոցների աշակերտների համար. ժամկետը երկարաձգվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ 45-60 վայրկյան տևողությամբ հայերենով հոլովակները պետք է ներկայացնելcovid19.vac19@gmail.comէլեկտրոնային հասցեին՝ մինչև նոյեմբերի 30-ը, ժամը 18:00-ն ներառյալ:

Նշվում է, որ տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, որոնք ստեղծագործ են և հետաքրքիր, չեն պարունակում անթույլատրելի արտահայտություններ և տեսարաններ, առանց 6/8 ոճի երաժշտության են և չեն խախտում հեղինակային իրավունքը։

Բոլոր տեսանյութերը նախապես կդիտարկի մրցութային հանձնաժողովը, և սահմանված ցուցանիշներին համապատասխանող հոլովակները կհրապարակվեն ԿԳՄՍՆ և ԱՆ տեղեկատվական հարթակներում:

Առաջին 5 տեսանյութերը, որոնք կհավաքեն ամենաշատ առցանց ձայները (Like), կարժանանան պարգևների, իսկ հաջորդ 10 լավագույնները կստանան ԿԳՄՍՆ-ի և ԱՆ-ի շնորհակալագրերը:

Հայերեն

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է