Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը մերժել է Ժվանիայի մահվան մեջ «ռուսաստանյան հետքիե առկայության վերաբերյալ հայտարարությունները

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի մահվան բոլոր հանգամանքները «կհետաքննվեն իրավասու վրացական մարմինների կողմիցե: Նա այսպես էր մեկնաբանել Զուրաբ Ժվանիայի զոհվելու վերաբերյալ հաղորդումները: Գնահատելով Գորիի ոստիկանական տեղամասի մոտ վերջերս կատարված ահաբեկության եւ Ժվանիայի մահվան մեջ «ռուսաստանյան հետքիե առկայության վերաբերյալ արված առանձին հայտարարությունները՝ Լավրովը նշել է, որ «դա մնում է նրանց խղճին, ովքեր չհիմնավորված եզրակացություններ են անումե: ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ «դա չի նպաստում մեր երկրների միջեւ փոխըմբռնմանըե: Այդ առնչությամբ նա նշել է, որ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Վրաստանի հետ լավ հարաբերությունների հաստատմամբե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում