Տարածաշրջանային

Միխեիլ Սահակաշվիլի. «ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Թբիլիսի կատարած այցի ժամանակ չհաջողվեց հասնել համաձայնությունների եւ կոնկրետ փաստ

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Թբիլիսի կատարած այցի ժամանակ «չհաջողվեց հասնել համաձայնությունների եւ կոնկրետ փաստաթղթեր ստորագրելե: Այդ մասին այսօր այստեղ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: «Այժմ մենք, ցավոք, չենք կարող կոնկրետ փաստաթղթեր ստորագրել, որովհետեւ պահպանվում են միջազգային իրավունքի եւ միջպետական հարաբերությունների սկզբունքների խախտման, ռուսաստանյան ռազմահանգրվանների դուրսբերման եւ մեր ընդհանուր սահմանի հսկողության հարցերի հետ կապված կոնկրետ պահանջներե,- ասված է զանգվածային լրատվամիջոցների համար արված նախագահի հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ «հիմնական հարցերի շուրջ կոնսուլտացիաներ կանցկացվեն առաջիկա երկու ամսվա ընթացքումե: «Դրա հետ մեկտեղ բովանդակալից խոսակցություն է կայացել կոնկրետ հարցերի շուրջե,- ընդգծված է փաստաթղթում: «Մենք պայմանավորվեցինք շարունակել համաձայնության հասնելու ջանքերըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում