Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Պարույր Հովհաննիսյանին հետ կանչել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: